Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ. ԱՆ. Նախարարի այցը բուժհաստատություններ

ԼՂՀ. ԱՆ. Նախարարի այցը բուժհաստատություններ

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը աշխատանքային այցով եղել է Հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ավարտին են մոտենում սրտի ստենտավորման անգեոգրաֆիկ կենտրոնի հիմնադրման աշխատանքները:

 

Բաժանմունքն արդեն պատրաստ է, մոտակա օրերին զինվելու է գերմանական «Սիմենս» ընկերության ժամանակակից սարքավորումով:Նախարար Քուշկյանը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հստակեցրել սարքավորման տեղադրման հետ կապված ժամկետները: Նախարարը, ելնելով ժամանակացույցից, տվել է հանձնարարականներ շինարարական աշխատանքները ճիշտ ժամանակին և որակյալ իրականացնելու համար:Նախարարի այցը բուժհաստատություններ

 

Նախարարն այցելել է նաև Հանրապետական բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ բաժանմունք: Այստեղ ևս վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Ֆիզիոթերապևտիկ ծառայության որակի և մատչելիության բարձրացման նպատակով նախարարը հանձնարարել է առավել ուշադրություն դարձնել բժշկական գույքի և սարքավորումների տեղակայմանը:

 

Հարություն Քուշկյանն այցելել է նաև վերանորոգման փուլում գտնվող Ստեփանակերտի Շտապ օգնության կայան: Հարկ է նշել, որ շտապօգնության ծառայությունն ամբողջությամբ արդիականացվում է:

 

Նախարարի այցը բուժհաստատություններԻնտերակտիվ քարտեզի վրա հնարավոր է լինելու տեսնել բրիգադների տեղաբաշխվածությունը, լիարժեք շտապ բուժօգնություն մատուցելու համար ներդրվում են GPRS և նավիգացիոն համակարգեր: Արդեն պատրաստ են նաև շտապօգնության բուժանձնակազմի համար նախատեսված հատուկ համազգեստը, դեղերի պայուսակներն ու անհրաժեշտ պարագաները:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ Առողջապահության նախարարությո
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ